Մարիխունայի Օրինականացման կոչ

Ապրիլի 20-ը, 420-ը, 4:20-ը կամ 4/20-ը (չորս-քսան) միջազգային օր է դարձել, որը կրում է քաղաքական բնույթ և կազմակերպվում մարիխունայի ազատականացման / օրինականացման կողմնակիցների կողմից: Շատերն այսօր բողոքում են, ցուցաբերում քաղաքացիական անհնազանդություն՝ որպես տոն և ազատականացման կոչ:

Այսօր ՝ ապրիլի 20-ին, «Պատվի շարժումը» հասարակական կազմակերպությունը կոչ է անում դադարեցնել են Հայաստանում մարիխուանայի օրենսդրական արգելքի անարդյունավետ, կողմնակալ և անարդարացի կիրառումը:

Թեև շատ երկրներ արդեն օրինականացրել / ազատականացրել են մարիխուանան, Հայաստանը դեռևս ունի խիստ քրեական օրենսդրություն «թմրանյութերի» կարգավորման ոլորտներում: Անհերքելի է, որ մարիխուանան պետք է հանվի քրեական արդարադատության համակարգից և կարգավորվի ալկոհոլի և ծխախոտի նման, հատկապես հիմա, երբ ավելի շատ հանրային աջակցություն կա մարիխուանայի օրենսդրության բարեփոխումներին, քան երբևէ: Բարեփոխումները նախապայման են սոցիալական և տնտեսական արդարության, ժողովրդավարական և բազմակարծ հասարակության կառուցման համար և պետք է կիրառվեն այն համայնքներում, որոնք առավելագույն վնասն են կրել մարիխուանայի քրեականացման պատճառով:

Կան բազմաթիվ ապացույցների վրա հիմնված գիտական հետազոտություններ, ըստ որոնց մարիխուանան չի վնասում մարդու առողջությանը, իսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ մարիխուանայի օրինականացումը նաև.

• Նվազեցնում է վնասը

Մարիխուանայի օգտագործման քրեականացումը անհամաչափորեն վնասում է երիտասարդներին, մեծացնում է բռնությունների և կոռուպցիայի զանգվածային մակարդակները և չի խոչընդոտում երիտասարդության հասանելիությանը:

• Ստեղծում է աշխատատեղեր

Մարիխուանայի օրինականացումը և կարգավորումը բերելու են երկրի ամենամեծ դրամական բարիքներից մեկը` օրենքի գերակայության ներքո: Սա կստեղծի աշխատատեղեր և տնտեսական հնարավորություններ օրինական տնտեսության մեջ ՝ ապօրինի շուկայի փոխարեն:

• Խնայում է հանրային միջոցները

Իրավապահ մարմինների սակավ միջոցներն ավելի լավ կօգտագործվեն հանրային անվտանգության ապահովման համար`միաժամանակ նվազեցնելով հետապնդումները և դատական ծախսերը: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք կբերեն հարկային եկամուտների զգալի նոր աղբյուրներ`մարիխուանայի վաճառքը կարգավորելու միջոցով:

• Խթանում է սպառողի անվտանգությունը

Մարիխուանայի արտադրանքի փորձարկումը դառնում է ստանդարտ պահանջ մարիխուանայի օրինականացված շուկաների համար: Սա նշանակում է, որ սպառողներն ավելի լավ կլինեն տեղեկացված են օգտագործած մարիխուանայի մասին:

«Պատվի շարժումը» շարունակելու է կատարելագործել իր իրավապաշտպան ջանքերը թմրամիջոցների` մարդու իրավունքների վրա հենված կարգավորման և օրենքի առջև հավասարության ոլորտներում քաղաքականությունների ընդունման համար: Համոզված ենք, որ խելամիտ կանոնակարգերը կարող են աջակցել համայնքային բարեկեցությանը և անվտանգությանը ՝ միաժամանակ կառուցելով բազմազան, սոցիալապես արդար տնտեսություն և հասարակություն, որն ամրապնդում է Հայաստանի հասարակական կյանքի բոլոր շերտերը և հարգում է մարդու արժանապատվությունը, ազատությունները և իրավունքները: