Ֆինանսների կառավարչի բաց մրցույթ

«Պատվի շարժումը» ՀԿ-ում աշխատանքն ավելին է, քան աշխատանքը. այն կոչ է նախագծելու, բարելավելու և կառուցելու համար։ Այն կոչ է խորհելու երիտասարդների հետ ու երիտասարդների համար: Այն համագործակցելու կոչ է հանուն սոցիալական, քաղաքական, գիտական, տեխնոլոգիական ու մշակութային նորարությունների, որոնց մասին երբեք հնարավորություն չեք ունեցել անգամ մտածելու: Ահա և այդ հնարավորությունը։ Պատրա՞ստ եք, եկե՛ք խոսենք: «Պատվի շարժումը» ՀԿ-ը ներդրումներ է կատարում յուրաքանչյուր աշխատակցի մեջ` համոզվելու համար, որ յուրաքանչյուր անձ կարող է հասնել իր ամենամեծ ներուժին և աշխատում է մի միջավայրում, որն արմատավորված է հարգանքով, բազմազանությամբ և թիմային աշխատանքով:
Ֆինանսների կառավարչի հիմնական պարտականություններն են ժամանակին պատրաստել և ապահովել կազմակերպության ճշգրիտ և հուսալի ֆինանսական հաշվետվություններն՝ ի համապատասխան հաշվապահական հաշվառման ՀՀ օրենսդրությանը և գործընկերների հետ ունեցած պարտավորությունների։ Ֆինանսների կառավարիչը պատասխանատու է իրականացնել ֆինանսական հոսքերի ընթացիկ հաշվետվությունը, կանխատեսումն ու բյուջետավորումն՝ ըստ «Պատվի շարժումը» ՀԿ-ի Գործադիր մարմնի հետ նախապես հաստատած ժամանակացույցի։

Կանչին դիմելու վերջնաժամկետն է 18. հուլիսի 2021թ., ժամը 23:59 Երևանի ժամանակով։

Հարցազրույցները կիրականացվեն հայտերի ընդունմանը զուգահեռ քանի դեռ չի կատարվել ընտրություն։

Ֆինանսների կառավարչի բաց կանչին դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը։