Պատվի Պարը | Դրվագ 2 | Տեխնոթատրոն

Տեխնոթատրոնը նեոֆուտուրիստական ժանրի տեխնո երաժշտական առաջին հայկական ներկայացումն է՝ չորս գործողությամբ, որը վերաիմաստավորում է արագ զարգացող քաղաքների գեղագիտության և գործունակության կարևորությունը։ Ներկայացման էությունը դիտարկվում է որպես անցում՝ ուղևորություն, դեպի ավելի լավ ապագայի նկատմամբ հավատի, ինչն անհնար է առանց ժամանակակից տեխնոլոգիայի։ Այն նորարական փորձարարական թատրոն է՝ հիմնված ազնվության և գեղագիտական բծախնդրության վրա։ Ներկայացման չորս արտիստներն են Հերոսը, Շանթահարողը, Անհայտը և Դիմակավորը։
Չորս գործողություններից յուրաքանչյուրը ներկայացնում են մի արտիստի կյանք՝ տեղավորված 90 րոպեանոց տեխնո երաժշտական կատարման մեջ, որպես ուղևորություններ դեպի երջանկություն։
Միայն չորս ճանապարհներով անցելիս են կառուցվում ու ամրանում իրարից տարբեր ու առանց մեկմեկու չգոյատևող երջանկության բոլոր հիմնասյուները։
Այս ուղևորության չորս առաջնորդները աշխարհի լավագույններից են. նրանց երաժշտությունը լսում են Բահրեյնից մինչև Ամստերդամ` մի ամբողջ մայրցամաք։ Ողևորության ընթացքի ոգին անքուն է ու ազատ, ուղևորության պայմանը մեկն է՝ ինքնադրսևորում…

————
Վայր՝ ք. Երևան, Աբովյան փ. 7
Սկիզբ՝ Ժ 23։00
Միջոցառմանը կմասնակցի սահամանափակ թվով մարդ, իսկ առաջին 100 տոմսերը հասանելի կլինեն 5000 ՀՀԴ։
Տոմսերը հասանելի են,
▪Русский драм. театр им. Станиславского, Աբովյան փ. 7,
▪The Corner Cafe-ում, Տերյան փ. 42/19 հասցեում և
▪Idram Payment System ՝ առցանց։

Արտիստներ`
▪ Tøtal
🔊https://soundcloud.com/death-bell-979515783/total-dbr-podcast-13
▪ Nancy Movs
🔊https://soundcloud.com/nancy_movs/nancy-movs-acidification-003
▪ Alan Smithee
🔊https://soundcloud.com/djsmithee
▪ KamavoSian
🔊https://soundcloud.com/kradcollective/krad-podcast-12-kamavosian