վնասի նվազեցման ծրագիր 


Մենք նպատակ ունենք զարգացնել և իրականացնել թմրամիջոց օգտագործողների շրջանում վնասների նվազեցման և սեռավարակների ծրագրեր` հարմարեցված Հայաստանի երիտասարդների և խոցելի խմբերի կարիքներին:

ինչու՞

Թմրանյութերի օգտագործումը միջազգային մակարդակով ճանաչված է որպես երիտասարդ բնակչության վրա ազդող հիմնական խնդիր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թմրամիջոցների օգտագործումը բնութագրում է որպես «երիտասարդության ֆենոմեն»` հաշվի առնելով գտագործման տեմպերը պատանեկան տարիքից մինչ հասունացման վաղ շրջան: Երիտասարդների շրջանում թմամիջոցների օգտագործման հնարավոր առողջական ազդեցությունները ներառում են վնասներ կամ մահեր, չափից շատ գերսպառում և անհայտ ծագում կամ պարունակություն ունեցող թմրանյութերի օգտագործում։ Վերջինիս թվերը ապօրինի թմրամիջոցների մատակարարման համատեքստում աճում է: Դեռահասության տարիքում նյութերի օգտագործման վաղ սկիզբը և հաճախականությունը կապված են մեծահասակների մոտ հոգեկան և ֆիզիկական առողջության մարտահրավերների ռիսկի հետ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոստիկանության վարչության կողմից հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ թմրանյութերի, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը մի քանի անգամ ավելին է, քան մյուս հանցագործությունների թիվը: Հայաստանում 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ գրանցվել է 7209 թմրամիջոց օգտագործող, որից 4532-ը գրանցվել են կաննաբինոիդներ օգտագործելու համար, 2671-ը ՝ օփիոիդներ օգտագործելու, 6-ը՝ կոկաին օգտագործելու համար: Հայաստանում թմրանյութ պահելու համար միջին պատիժը 6 տարի է: Հայաստանի բանտերում մեկ բանտարկյալ պահելու համար օրական ծախսված միջին գումարը կազմում է օրական 11,4 եվրո, տարեկան 4161 եվրո / մեկ կալանավոր:

Ինչ վերաբերում է թմրանյութերի օգտագործման վերաբերյալ  վնասի նվազեցման ծրագրերին, սոցիալական ծառայություններին, ինչպիսիք են թմրանյութերի սպառման սենյակները, ասեղի և ներարկիչի ծրագրերը, չկապվածության վրա հիմնված բնակարանային և զբաղվածության նախաձեռնությունները, թմրանյութերի ստուգում կամ չափազանց մեծ չափաբաժնի ընդունման կանխարգելում, հոգեբանական աջակցություն և թմրամիջոցների ավելի անվտանգ օգտագործման, ասեղի և ներարկիչի փոխանակման ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում Հայաստանում գոյություն չունի:

Ի՞նչ է վնասի նվազեցումը

Վնասի նվազեցումը վերաբերում է այն քաղաքականություններին, ծրագրերին և պրակտիկային, որոնք նպատակ ունեն նվազագույնի հասցնել առողջության բացասական, սոցիալական և իրավական ազդեցությունները` կապված թմրանյութերի օգտագործման, թմրանյութերի քաղաքականության և թմրանյութերի մասին օրենքների հետ: Վնասի նվազեցումը հիմնված է արդարության և մարդու իրավունքների վրա. այն կենտրոնանում է դրական փոփոխությունների և մարդկանց հետ աշխատելու վրա՝ առանց դատելու, հարկադրանքի, խտրականության կամ պահանջելով, որ նրանք դադարեցնեն թմրանյութերի օգտագործումը որպես աջակցության նախապայման: Վնասի նվազեցման մոտեցումները ծախսարդյունավետ են, ապացուցված և դրական ազդեցություն ունեն անհատի և համայնքի առողջության վրա: