«Վերացնե՛նք անհավասարությունը, վե՛րջ դնենք ՁԻԱՀ-ին»:

Դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհը նշում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՁԻԱՀ-ի դեմ արշավի՝ այս տարվա կարգախոսն ընտրել է «Վերացնե՛նք անհավասարությունը, վե՛րջ դնենք ՁԻԱՀ-ին»:

Ըստ Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական հիմնադրամի 2020 թվականի դրությամբ 10-19 տարեկան մոտ 1,75 միլիոն (1,16 միլիոն — 2,3 միլիոն) դեռահասներ ամբողջ աշխարհում ապրում են ՄԻԱՎ-ով։ Դեռահասները կազմում են ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 5 տոկոսը և չափահաս ՄԻԱՎ նոր վարակակիրների մոտ 11 տոկոսը:

Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքերն արձանագրվել են 1988 թվականին։ Վերջին տարիներին ՁԻԱՀ֊ի դեմ պայքարի շնորհիվ ՄԻԱՎ վարակը այժմ համարվում է կառավարելի քրոնիկ հիվանդություն, բայց կանխարգելումը շարունակում է մնալ պաշտպանվելու լավագույն տարբերակը:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի նկատմամբ բնակչության առավել խոցելի խումբ Հայաստանում երիտասարդները չեն համարվում, իսկ տիրող պատկերը գնալով վտանգավոր է դառնում ամբողջ աշխարհում, ներառյալ՝ Հայաստանում:  Ակումբային կյանքը, թմրանյութերի և ալկոհոլի օգտագործումը նպաստում են երիտասարդների շրջանում անվտանգ և անառաողջ սեռական վարքագիծ դրսևորելուն, որի արդյունքում էլ բարձրանում է ՄԻԱՎ-ի նկատմամբ ռիսկայնությունը: Սրան նպաստում են երիտասարդության շրջանում տարածում ստացող նոր սինթեզվող հոգեակտիվ նյութերն ու խթանիչներ: Այս նյութերի ազդեցության ներքո հատկապես դեռահաս անձիք փորձում են ձեռք բերել ինքնավստահություն, սեռական համարձակություն և գրավչություն կամ օգատգործում սեռական կյանքն առավել հետաքրքրեցնելու համար:

Երիտասարդների կարիքներին համահունչ կանխարգելիչ կամ վնասի նվազեցման երկարաժամկետ ծրագրեր չկան ոչ միայն պետական, այլ նաև հասարակական կազմակերպությունների հենքի վրա: Հայ երիտասարդին այսօր ՄԻԱՎ ծրագրերը հասանելի են միայն, եթե նրանք սեքս աշխատող են, տղամարդու հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդ են, ներարկային թմրանյութ օգատգործող կամ արդեն ՄԻԱՎ֊ով են ապրում: Դեղատներում անգամ արագ թեստավորումներ չկան, ինչը հանդիսանում է ևս մեկ խոչընդոտ: Նշենք նաև, որ երկրում փոխանցման գերակշոռ դեպքերն արձանագրվել են սեռական ճանապարհով:

Ցավոք, մենք՝ այսօրվա երիտասարդներս, բավականին հաճախ չենք լսում «ՁԻԱՀ» բառը։ Մենք հաճախ չենք լսում նաև անվտանգ սեռական վարքագծի կամ թմրանյութերի և նրանց վնասի մասին, իսկ ստացած տեղեկությունը մեծամասամբ շատ շփոթեցնող է, անվստահելի կամ անհասկանալի:

«Պատվի շարժումը» երիտասարդական հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարությանը և  շահագրգիռ մնացած այլ կառույցներին

  • վերանայել ՄԻԱՎ/ՁԻԱՀ֊ի դեմ նրանց ռազմավարությունը և ներառել երիտասարդներին այնտեղ որպես առավել խոցելի խումբ:
  • Երիտասարդական կազմակերպությունների հիման վրա սկսել իրականացնել անվտանգ սեռական վարքագծի, առողջ ապրելակերպի, վնասի նվազեցման ծրագրեր՝ բարձրացնելով երիտասարդության շրջանում թմրանյութերի, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ մասին տեղեկատվությունը, տրամադարելով կանխարգելիչ միջոցներ, հոգեսոցիալական աջակցություն, իրականացնելով հավասարը հավասարին մեթոդով կրթություն ու ՄԻԱՎ նկատմամբ հետազոտություն և խորհրդատվություն:

«Վերացնե՛նք անհավասարությունը, վե՛րջ դնենք ՁԻԱՀ-ին»: