Սոցիալական մեդիա վարիչի բաց մրցույթ

This article is available only in Armenian language.

«Պատվի շարժումը» ՀԿ-ում աշխատանքն ավելին է, քան աշխատանքը. այն կոչ է նախագծելու, բարելավելու և կառուցելու համար։ Այն կոչ է խորհելու երիտասարդների հետ ու երիտասարդների համար: Այն համագործակցելու կոչ է հանուն սոցիալական, քաղաքական, գիտական, տեխնոլոգիական ու մշակութային նորարությունների, որոնց մասին երբեք հնարավորություն չեք ունեցել անգամ մտածելու: Ահա և այդ հնարավորությունը։ Պատրա՞ստ եք, եկե՛ք խոսենք: «Պատվի շարժումը» ՀԿ-ը ներդրումներ է կատարում յուրաքանչյուր աշխատակցի մեջ` համոզվելու համար, որ յուրաքանչյուր անձ կարող է հասնել իր ամենամեծ ներուժին և աշխատում է մի միջավայրում, որն արմատավորված է հարգանքով, բազմազանությամբ և թիմային աշխատանքով:

Սոցիալական մեդիայի վարիչի հիմնական պարտականությունն է ապահովել կազմակերպության փոխազդեցությունը հասարակության հետ սոցիալական մեդիայի հարթակներում՝ բովանդակային ռազմավարություն իրականացնելու միջոցով: Սոցիալական մեդիայի վարիչի պարտականություններից է նաև ներգրավվածության տվյալների վերլուծություն, հետևորդների փոխգործակցության միտումների բացահայտում, ինչպես նաև թվային արշավների պլանավորում և իրկանացում։

Կանչին դիմելու վերջնաժամկետն է 18. հուլիսի 2021թ., ժամը 23:59 Երևանի ժամանակով։

Հարցազրույցները կիրականացվեն հայտերի ընդունմանը զուգահեռ քանի դեռ չի կատարվել ընտրություն։

Սոցիալիական մեդիա վարիչի բաց կանչին դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը։