Սերը Սեր է

«Պատվի շարժումը» ցավով տեղեկացնում է, որ որոշում է կայացրել չեղյալ համարել ԼԳԲՏ-ֆոբիայի դեմ միջազգային օրվա միջոցառումները, որը նշվում է մայիսի 17-ին: Պատճառը սադրանքներից խուսափելն է և անվտանգության միջոցների բացակայությունը:

ԼԳԲՏ-ֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Պատվի շարժումը» կոչ է անում բոլոր քաղաքական կուսակցություններին և առաջնորդներին պատշաճ ուշադրություն դարձնել լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր մարդկանց նկատմամբ բռնության և խտրականության վրա և հաշվի առնել ԼԳԲՏ անձանց իրավունքները առաջադրվելիս առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Հայաստանում ԼԳԲՏ համայնքը և ակտիվիստները դեռ չունեն անվտանգության բավարար միջոցներ՝ պաշտպանվելու, տեսանելի լինելու, դուրս գալու և պայքարելու իրենց իրավունքների համար: ԼԳԲՏ Խաղաղ հավաքներ երկրում չեն կազմակերպվում, քաղաքականությունն ու լրատվամիջոցները երբեք չեն դադարում ԼԳԲՏ հանրույթից հասարակության եզրեր մղել: Հայաստանը մինչ օրս հանդիսանում է Եվրոպայում ամենա ԼԳԲՏ ֆոբ ​​երկրներից մեկը:

Հայաստանում նույնասեռ ամուսնությունները պաշտոնապես չեն ճանաչվում, և գործող օրենսդրությամբ նույնասեռ զույգերի համար ընտանիքի կամ ամուսնության ցանկացած այլ ձև չի տրամադրվում: Արդյունքում, Հայաստանում նույնասեռ զույգերին հասանելի չեն մի շարք իրավունքներ, որոնք ունեն անձի հարազատներն ու ամուսինը: Հակախտրական օրենսդրությունը բացակայում է, ԼԳԲՏ համայնքը պայքարում է ապրել մի հասարակության մեջ, որտեղ գործազրկության, անօթեւանության և բռնությունների մեծ ցուցանիշ կա:

«Պատվի շարժումը» ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում նույնասեռ զույգերին լիարժեք ճանաչելու և նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքը վերացնելու համար: Մենք կոչ ենք անում միավորվել ընդդեմ խտրականության, հանուն ազատ ապրելու իրավունքի, հավասար արժանապատվության և իրավունքների համար: