Պատվի Պարը | Դրվագ 1 | էկո էլեկտրո

Մեծագույն ոգևորությամբ, պատվով և արժանապատվությամբ կանչում ենք Ձեզ մասնակցելու առաջին մասսայական ռեյվին՝ խթանելու համար շրջակա միջավայրի պաշտպանությունը։
Այս անգամ միջոցառման հասույթն օգտագործվելու է
սահմանամերձ ներքին Կարմիրաղբյուր գյուղում պլաստիկի և թղթի տեսակավորման համար նախատեսված աղբամաններ տեղադրելուն: Կձևավորենք երտասարդների և աշակերտների խումբ, որոնք համայնքապետարանի հետ համատեղ կկազմակերպեն թափոնների հավաքը, տեսակավորումը, մանրացումը և վերամշակման ուղարկելը: Թափոններից ստացված հասույթը կնվիրաբերվի դպրոցի բարեկարգմանը կամ գյուղում աշակերտների գաղափարների իրականացմանը:
Սրանից զատ, դպրոցներում աշակերտների հետ կիրականցվի աղտոտվածության վերաբերյալ դասընթաց և, թե՞ ինչպես պետք է տեսակավորել թափոնը: Աշակերտներին կտրամադրվեն հմտություններ կառավարելու ողջ գործընթացը և շարունակական դարձնել ամեն ինչ:
Սահմանմերձ գյուղը դանդաղ քայլերով, բայց մեր համատեղ ջանքերով, կանցնի շահութաբեր աղբահանության: Կազմակերպվածության և գաղափարային համախմբվածության տեսակետներից կդառնա օրինակելի բնակավայր Հայաստանի մասշտաբով:
Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանը պետք է Պատվով ներկայացվի աշխարհին՝ դառնալով էլեկտրոնային երաժշտության նոր կենտրոնը, ուրմեն արի’ Պարի’ր հանուն Պատվի, հանուն շրջակա միջավայրի եւ հանուն նոր Հայաստանի։
Վայր։ Առնո Բաբաջանյան համերգասրահ
Հասցե՝ ք. Երեւան, Աբովյան փ. 2
Հոկտեմբերի 26, 2019թ.
Սկիզբ։ վերնահարկ` 21:00 | ներքնահարկ՝ 23:30
Ավարտ։ 06:00
Լայն-ափ
Վերնահարկ
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
All-Bert b2b Makhmurian
Henna Onna b2b Gag-M
Kook
Leo Aniram b2b Kaí
Nancy Movs
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
[SoundCloud Links]
Ներքնահարկ
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
Alan Smithee
KamavoSian
Tøtal
Vahak
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
[SoundCloud Links]
հոկտեմբերի 14-20-ը 4000 դրամ
հոկտեմբերի 21-26-ը 6000 դրամ
Մուտքի մոտ 8000 դրամ
Տոմսերը կարող եք ձեռք բերել՝
  • Idram Payment System
  • Hemingway’s
  • The Corner Cafe
  • El Chillout
  • Mirzoyan Library
  • 2nd Floor 2րդ Հարկ
  • Resident Advisor
  • InecoPay
Տեղեկատու հեռ: +374 96 333104