մեր մասին


Ո՞վ ենք մենք։

Պատվի Շարժումը երիտասարդ ազատական բարեփոխական շարժում է, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում մարդու արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու համար՝ բարեփոխելով սոցիալական, քաղաքական, մշակութային տրամաբերությունը և քաղաքականությունները։ Մենք մեր գործունեությունը սկսել ենք 2019թ. որպես երիտասարդների խումբ հայտնի «Պատվի Պարը» մշակութային միջոցառումների միջոցով մարդու իրավունքներ և ազատություններ քարոզելով։ 

Ո՞րն է մեր առաքելությունը։

Մենք ձգտում ենք հասնել Հայաստանի բոլոր մարդկանց պատվի և արժանապատվության, հավասար և անքակտելի իրավունքների և ազատությունների ճանաչմանը` բարելավելով քաղաքացիների մասնակցությունը ժողովրդավարության կայացման  և լավ կառավարման գործում՝ գիտության, արվեստի և տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով:

Ո՞րն է մեր տեսլականը։

Մենք պատկերացնում ենք հասարակություն, որտեղ յուրաքանչյուր երիտասարդ ունի համընդհանուր հասանելիություն իր իրավունքներին և ազատություններին, ապրում է իր կյանքն արժանապատվորեն և պատվով ու ակտիվորեն մասնակցում է պետականաշինությանը:

Ո՞րն է մեր փիլիսոփայությունը:

Եվրոպական աշխարհիկ պայմաններում ծնված մեր շարժումը շեշտը դնում է բազմակարծության վրա՝ մարդկային ինքնությունը համարելով սոցիալական և քաղաքական կառուցվածք: Մենք ճանաչում ենք տարբեր մշակույթների, կառուցվածքների, ձևերի և նորմերի բազմազանությունը և հավատում ենք խաղաղ համագոյակցությանը: Մենք ընդունում ենք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը որպես նվաճումների ընդհանուր չափանիշ բոլոր հասարակությունների և մշակույթների համար: Մենք սիրով ենք օգտագործում գիտական ​​նվաճումները, տեղեկատվական տեխնոլոգիաները և արվեստը՝ սրտերն ու մտքերը փոխելու և դրական բարեփոխումներ կատարելու համար:

Ո՞րոնք են մեր արժեքները։

Մենք խթանում ենք մեր արժեքները և կառուցում ուժեղ և ակտիվ երիտասարդություն ՝ հիմնվելով հետևյալ արժեքների և սկզբունքների վրա.

  • Անհատական ​​ազատություններ և ինքնադրսևորում։
  • Կանաչ գաղափարախոսություն և ֆեմինիզմ։
  • Մշակութային ազատություններ և բազմազանություն:
  • Հակակոռուպցիա և արդարադատություն՚
  • Գիտութական և ՏՏ նվաճումներ

Ինչու՞ սկսվեց մեր շարժումը:

Ժողովրդավարությանը պետք են երիտասարդներ, իսկ երիտասարդներին ՝ ժողովրդավարություն:

Բովանդակալից ժողովրդավարությունը պահանջում է երիտասարդների նշանակալի մասնակցություն որոշումների կայացման գործընթացին և քաղաքական փոփոխություններին: Երիտասարդները շատ բան ունեն հասարակություններին առաջարկելու՝ սկսած նորարարությունից մինչև ստեղծագործականություն և նոր մտածողություն: Ժողովրդավարությանը երիտասարդների մասնակցությունը նպաստում է ակտիվ քաղաքացիությանը, ամրապնդում է սոցիալական պատասխանատվությունը և խթանում ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները: Այսօրվա երիտասարդ քաղաքացիները վաղվա ղեկավարներն ու որոշումներ կայացնողներն են: Բայց, ցավոք, ոչ բոլոր կառավարություններն են հասկանում այս հիմնական աքսիոմը՝ ընդհանուր ճշմարտությունը: Այստեղ՝ Հայաստանում, երիտասարդների ներգրավվածությունը ժողովրդավարության հետ բախվում է լուրջ մարտահրավերների, որոնք սպառնում են ժողովրդավարության առողջությանն ապագայում:

2018-ին հայկական թավշյա հեղափոխությանը երիտասարդների մեծ մասնակցությունը երիտասարդության համախմբման և պայքարի համաշխարհային պատմության ամենավառ գծերից էր: Երիտասարդները հույս ունեին, որ հեղափոխությունը կհաստատի իրենց ազատ և հավասար ապրելու իրավունքը, բայց երիտասարդների շրջանում դժգոհությունն արագորեն աճում է՝ մշակութային, կրթական և իրավական անբավարար բարեփոխումների բացակայության պատճառով: Մենք ու մեր համայնքներից շատերը դեռ մնում են մարգինալիզաված, ենթարկվում վատ վերաբերմունքի, ինչի պատճառով դժգոհություններ ունենք նոր քաղաքական կարգի դեմ և ընկալում դրանք որպես ոչ թափանցիկ և անարդար: Հասարակության արտոնյալ և անապահով անդամների միջև եղած սահմանն առավել տեսանելի է, երբ խոսում ենք քաղաքական, սեռական, մշակութային և սոցիալական փոքրամասնության ինքնություն ունեցող համայնքների և խմբերի մասին: Անօթեւանությունը, խտրականությունը, մարգինալացումը, գործազրկությունը և ռեսուրսների բացակայությունը թույլ չեն տալիս այդ փոքրամասնություններին լիարժեք ներգրավվել քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում: Պետք է նշել, որ հետհեղափոխական Հայաստանը նախկին ռեժիմների գրեթե նույն տրամաբերությունն ունի ԼԳԲՏ հավասարության, երիտասարդության բարեկեցության, որակյալ կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության, վնասի նվազեցման և մշակութային ազատությունների վերաբերյալ: Թոքրամասնությունների կարիքները քաղաքական օրակարգում չեն. կանաչները, ԼԳԲՏ ակտիվիստները, վնասի նվազեցման ակտիվիստները, անկախ արտիստները և ուսանողները ձգտում են լսելի լինել: Բազմաթիվ դեպքեր և իրավիճակներ կան, երբ ներկայիս քաղաքական վերնախավը չի կարողացել համարժեք արձագանքել, օրինակ՝

  • Ամուլսարի հանքի դեպքը,
  • Քաղաքական երկխոսության բացակայությունը ԼԳԲՏ հավասարության մասինը։
  • Ժամանցային կյանքի և երիտասարդական արվեստի վայրերում ոստիկանության համակարգային ռեյդերը։
  • Երիտասարդության համար վնասի նվազեցման ծառայությունների բացակայությունը։
  • Անհիմն թանկ և անորակ բարձրագույն կրթությունը:
  • COVID-19 համաճարակի հետևանքների վերացմանն ուղղված  աննպատակ և անհասկանալի պետական ​​ծրագրերը։

Մենք ստեղծվել ենք լինելու չլսված ձայները, ստեղծվել ենք գործելու և բարեփոխելու: