Պատկերասրահը համադրում է մշակույթը սոցիալական վերափոխման համար պահպանողական Հայաստանում

Երևանի Բաղրամյան պողոտային զուգահեռ փողոցներից մեկում հնչող երաժշտությունը և շաբաթական ցուցահանդեսները խթան են տալիս Երևանի նորօրյա զարգացմանը։ Սոցիալական քննարկումները, երաժշտությունն ու արվեստի այլ դրսևորումները ոչ միայն արտացոլում են ժամանակակից երիտասարդության պահանջները, այև շատ հաճախ դառնում են քաղաքական և քաղաքային։ Սա նաև ազատության մշակութաժամանցային արտահայտումն է մի տան մեջ, որի գյությունն ինչքան էլ տան տերերը չհամարեն քաղաքական, վեր է ածվել քաղաքական հայտարարության՝ ընդդեմ խոր արմատավորված հայ պահպանողականության, հանուն ազատությունների և ինքնադրսևորման։ 

«Երեսուն տարի հետո հայտնվելով Հայաստանում և այցելելով ժամանցային վայրեր, հասկացա Հայաստանում պակասում էր որակյալ և գեղեցիկ ժամանց անցկացնելու հնրավորությունը։ Գուլդենը գեղեցիկ ապրելու մշակույթն է քարոզում։ Այն արվեստի միջավայր է,  որտեղ նոր սերունդները կարող են ավելի գեղեցիկ անցկացնել իրենց ժամանցը, զարգացնել արվեստը, ձևավորել ճաշակ ու արտահայտվել»,- ասում է Ժակը՝ երկար տարիներ արևմուտքում ապրած հայը, ով վերադարձել է զարգացնելու հայրենիքը։ «Կորոնավիրուսի ժամանակ փակվեցի այստեղ, եկել էի ղեկավարելու գեղեցկության համայկական փառատոն։ Ծնվեց սա, ու որոշեց մնալ Հայաստանում։ Վայրն ավելի շատ ազատության խորհրդանիշն է, հոլանդականի ու հայկականի համադրությունը՝ մշակույթով, ժամանցով, գաղափարներով։ Ճիշտ է մասնագիտությամբ դիվանագետ եմ, բայց հայ քաղաքականությունը չեմ հասկանում, մինչ այսօր վարվածներից դժգոհ եմ, ազատության ու հարգանքի պակաս կա երկրում, պետք է փոխել, դրա համար եմ այստեղ»։

Vahgog-ը երիտասարդ գեղանկարիչ և էլկտրոնային երաժիշտ է, չի պատկերացրել որ կնվագի ու կգրի երաժշտություն երկու տարի առաջ, հեղափոխությունից հետո, կորցրեց աշխատանքն  ու սկսեց զբաղվել երաժշտությամբ։ Մտքերի ու ցանկությունների ազատությունը պահպանողական երկրում արտահայտում է նկարելով ու նվագելով։ «Երաժշտությունը բողոք է սոցիալական համակարգի, նորմերի, մշակութային չափանիշների դեմ։  Նման ազատ վայրերը քիչ են, չեն բավարարում արտիստներին։ Մեծամասամբ ոճային պարտադրանք կա, բայց այստեղ ազատ էի ինքնաարտահայտվել։  Գիտեք, երաժշտությամբ չեմ կարող չզբաղվել, կանխարգելում է կյանքի բացասական երևույթները, ինչը Հայաստանում շատ է»։

Շատախոս արվեստ՝ սիրո և կոտրված սիրտի մասին, առասպել կամ ճշմարտություն տառապող նկարչի մասին և ինչպես հաղթահարել կյանքիդ վատագույնը` փորձելով դրանից գեղեցիկ բան ստեղծել՝ ամենը գրաֆիկորեն ներկայացնելով: Ուորհոլը դա շատ կսիրեր: Այսպես է արտահայտվում երիտասարդ տաղանդավոր նկարիչը՝ Armenian Realist մականվամբ: Նա երիտասարդ ուսանող է մանկավարժական համալսարանում։ «Շատ ուրախ եմ և ոգեևորված ցուցահանդեսի համար, Երևանում նոր արվեստի համար շատ քիչ վայրեր կան, ու ցուցահանդեսս ոգևորեց ինձ։ Վստահ եմ նման վայրերը, կազմակերպություններն ու անձիք միասին մեզ՝ երիտասարդ արտիստներիս հետ կարող են կերտել ապագայի ազատ և զարգացած Հայաստանը»։