Ի Սոլիդարություն ԼԳԲՏ Հանրույթի

«Պատվի շարժումը», հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանն ու արժեքներին, այն է սոլիդարություն, ներառականություն, ազատություն և ինքնադրսևորում, և ի աջակցություն Հայաստանում ԼԳԲՏ հանրույթին, ԼԳԲՏ ֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը վերահաստատելով է իր սատարումը Հայաստանում ԼԳԲՏ շարժմանը, այսօր մայիս 17-ին բարձրացնում է ԼԳԲՏ հպարտության ծիածանագույն դրոշը՝ ի նշան հանրույթների խաղաղ համակեցության։

«Պատվի շարժումը» ընդգծում է երիտասարդների ներառականության, ընդլայնված մասնակցության և հավասար ընդգրկվածության հնարավորություների կարևորությունը քաղաքական և մշակութային կյանքում։

«Պատվի շարժումը» փաստում է՝ սոցիալական ծանր միջավայրը խանգարում է ԼԳԲՏ հանրույթին մշակութային կյանքում ներգրավված լինելուն, ինչը դանդաղեցնում է մշակութային բազմազանության և բազմակարծության ընդունմանը Հայաստանում՝ որպես զարգացման շարժիչ ուժ։

«Պատվի շարժումը» արձանագրում է՝ քաղաքական հնարավորությունների բացակայության պայմաններում, ԼԳԲՏ շարժումը ներառված չէ քաղաքականությունների մշակման և հանրային կյանքի գործընթացներում, ինչն ունայնացնում է ազատ և ժողովրդավար հասարակության կառուցման մեջ ներդրված նոր երիտասարդության ջանքերը։

«Պատվի շարժումը» դատապարտում է համայնքային խմբերի և կազմակերպությունների կողմից արձանագրված բռնությունների ու տարատեսակ խտրկանությունների դեպքերը, և հիշեցնում, որ պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող նման արարքները տեղ չեն կարող ունենալ նոր Հայաստանում։

«Պատվի շարժումը» իր զորակցությունն է հայտում ԼԳԲՏ շարժմանը, և կանգնում ազատ հասարակության կերտման համար ջանասիրաբար պայքարող նոր երիտասարդության կողքին։