ՄԱԿ-ը կանաչ լույս է վառել բժշկական մարիխունայի օրինականացման համար

Երկու տարվա մանրակրկիտ քննարկումներից հետո, 2020թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը քվեարկեց 1961թ. Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի IV ցանկից մարիխուանան հանելու մասին։ IV ցանկը նախատեսված է սահմանափակ կամ առանց բուժական օգտի է վերահսկվող նյութերի կարգավորմանը: Սրանով ՄԱԿ-ը վերջապես ընդունում է մարիխուանայի բուժական արժեքը՝ այդպիսով հաստատելով մարիխուանայի հիմքով դեղամիջոցների հասանելիությունն ապահովելու միջազգային հրամայականը: Սա ողջունելի նորություն է միլիոնավոր մարդկանց համար, ովքեր  բուժական նպատակներով մարիխուանա են օգտագործում։

ՄԱԿ-ի թմրամիջոցների հանձնաժողովի 27-25 ձայների հարաբերակցությամբ հիմնված էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 2019 թ. առաջարկությունների վրա, որը ՄԱԿ-ին տրամադրում է թմրամիջոցների վերաբերյալ տեխնիկական աջակցությունը: Սույն որոշմամբ թմրամիջոցների մասին միացյալ կոնվենցիայի IV ցանկից հանվում է մարիխունան և մարիխուանայի խեժերը, որտեղ այն նշված էր հերոինի նման թմրանյութերի կողքին, քանի որ դրանք չունեին բժշկական կամ բուժական նշանակություն:

«Պատվի շարժումը» ողջունում է պատմական քվեարկությունը, ՄԱԿ-ի կողմից մարիխուանայի բուժիչ արժեքի ընդունումը, բայց մենք լուրջ մտավախություններ ունենք, որ այն կմնա թմրամիջոցների մասին 1961 թ. Կոնվենցիայի I ցուցակում՝ պահպանվելով նույն խիստ հսկողության ներքո, ինչ հերոինը և կոկաինը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 2018-ին մարիխուանայի առաջին գիտական հետազոտությունից հետո խորհուրդ է տրվել մարիխուանայի կարգավորման որոշակի սահմանափակ վերակազմակերպում, սակայն այն հանելու համար ժամանակացույցը փաթեթի մաս չէր կազմում, չնայած ԱՀԿ-ի կողմից հայտնաբերված մարիխունայի պակաս վնասակար լինելուն, քան այդ ցանկի այլ թմրանյութերի մեծ մասը։ Այնուամենայնիվ, քվեարկությամբ մարիխուանան կամ մարիխունա պարունակող արտադրանքը չի հանվում միջազգային խիստ հսկողություն պահանջող թմրանյութերի ցուցակից: Մենք մեր հիասթափությունն ենք հայտնում, որ այս բարեփոխումը բավական հեռու չի գնում, քանի որ մարիխուանան շարունակում է մնալ դասակարգված ՝ հերոինի և կոկաինի նման թմրանյութերի կողքին: Սա մնացել է անվիճելի: Վերանայումը վերաբերում էր 1950-ականներին ընդունված որոշումներին, որոնք առաջնորդվել էին ռասիստական և գաղութային մտածելակերպով և չեն հիմնվում գիտական գնահատականների վրա, ինչն անվիճելի փաստ է։