Հետազոտողի բաց մրցույթ

This article is available only in Armenian language.

«Պատվի շարժումը» ՀԿ-ում աշխատանքն ավելին է, քան աշխատանքը. այն կոչ է նախագծելու, բարելավելու և կառուցելու համար։ Այն կոչ է խորհելու երիտասարդների հետ ու երիտասարդների համար: Այն համագործակցելու կոչ է հանուն սոցիալական, քաղաքական, գիտական, տեխնոլոգիական ու մշակութային նորարությունների, որոնց մասին երբեք հնարավորություն չեք ունեցել անգամ մտածելու: Ահա և այդ հնարավորությունը։ Պատրա՞ստ եք, եկե՛ք խոսենք: «Պատվի շարժումը» ՀԿ-ը ներդրումներ է կատարում յուրաքանչյուր աշխատակցի մեջ` համոզվելու համար, որ յուրաքանչյուր անձ կարող է հասնել իր ամենամեծ ներուժին և աշխատում է մի միջավայրում, որն արմատավորված է հարգանքով, բազմազանությամբ և թիմային աշխատանքով:

Հետազոտողի հիմնական պարտականությունն է իրականացնել  «Երիտասարդության ներգրավվածությունը քաղաքականության մեջ, անհավասարություններն ու խոչընդոտները» թեմայով հետազոտության մեթոդոլոգիայի, տեսական շրջանակի մշակումը և տվյալների վերլուծությունը:

Կանչին դիմելու վերջնաժամկետն է 27. հուլիսի 2021թ., ժամը 23:59 Երևանի ժամանակով։

Հարցազրույցները կիրականացվեն հայտերի ընդունմանը զուգահեռ քանի դեռ չի կատարվել ընտրություն։

Հետազոտողի բաց կանչին դիմելու համար խնդրում ենք լրացնել ստորև ներկայացված հայտադիմումը։