հավասար իրավունքների ծրագիր 


Մենք նպատակ ունենք հասնել լիարժեք ԼԳԲՏ հավասարության, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց հավաքների ազատության, խտրականությունից և բռնություններից ազատ լինելու և ընտանեկան կյանքի իրավունքների ճանաչմանը:

ինչու՞

Լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձինք Հայաստանում բախվում են իրավական և սոցիալական մարտահրավերների, որոնք չեն զգում ոչ ԼԳԲՏ անձիք, այն օրենքների բացակայության պատճառով, որոնք արգելում են խտրականությունը սեռական կողմնորոշվածության և գենդերային ինքնության հիմքերով և հայ հասարակության մեջ ԼԳԲՏ անձանց մասին գերակշռող բացասական վերաբերմունքի պատճառով: ԼԳԲՏ անձանցից շատերը պնդում են, որ վախենում են իրենց աշխատավայրում, ուսումնական հաստատությունում, իրենց ընտանիքի կամ նույնիսկ իրավապահ մարմինների բռնությունից, և, հետևաբար, չեն բողոքարկում մարդու իրավունքների խախտումները կամ հաղորդումներ ներկայացնում քրեական հանցագործությունների վերաբերյալ: Չնայած Հայաստանը պարտավորվել է մարդու իրավունքների միջազգային օրենսդրությամբ խթանել և պաշտպանել բոլոր անձանց մարդու իրավունքները առանց խտրականության, ՀՀ Սահմանադրության 2015 թ. փոփոխություններով խտրական դրույթ դրվեց, որով սահմանափակում է ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև, իսկ Հայաստանը դարձավ Եվրոպայի առավել ԼԳԲՏ-ֆոբ երկրներից մեկը:

ԼԳԲՏ և մարդու իրավունքներ

ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականությունը խարխլում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում շարադրված մարդու իրավունքների սկզբունքներն ու համընդհանրությունը, քանի որ ԼԳԲՏ համայնքի նկատմամբ խտրականությունն ու բռնությունը չափազանց տարածված են: ԼԳԲՏ-ֆոբ վերաբերմունքը խորապես ներթափանցված է հայկական մշակույթի, քաղաքականության և լրատվամիջոցների մեջ: ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները, եվրոպական ինստիտուտները և իրավապաշտպան կազմակերպությունները ոչ մեկ անգամ են մտահոգություն հայտնել Հայաստանում այդ խախտումների վերաբերյալ: Արդյունքում, ԼԳԲՏ անձինք ենթարկվում են շանտաժի, շորթման, խարանի, խտրականության և բռնության ռիսկի: