ազատ արտահայտման ծրագիր


Մենք նպատակ ունենք կապել երիտասարդ համայնքները, մշակույթը, բիզնեսը և քաղաքացիական շարժումները որպես յուրաքանչյուր անհատի և համայնքի համար կարևոր միջոց՝ արտահայտելու իրենց մարդկությունը, աշխարհայացքը, դրանց գոյության նշանակությունը և  աջակցել նրանց զարգացմանը:

Ինչու՞

Արտիստները կարող են զվարճացնել մարդկանց կամ ապահովել ժամանցը, բայց նրանք նաև նպաստում են սոցիալական բանավեճերին ՝ երբեմն առկա ուժային կենտրոններ բերելով հակախոսություններ և հնարավոր հակակշիռներ: Գեղարվեստական ստեղծագործության կենսունակությունն անհրաժեշտ է մշակույթների զարգացման և ժողովրդավարական հասարակությունների գործունեության համար: Գեղարվեստական արտահայտություններն ու ստեղծագործությունները մշակութային կյանքի բաղկացուցիչ մասն են, որոնք ենթադրում են վիճահարույց իմաստների, ժառանգված գաղափարների և հասկացությունների վերանայում: Մարդու իրավունքների համընդհանուր նորմերի կիրառման կարևորագույն խնդիրն է կանխել որոշակի հեռանկարների կամայական արտոնությունը հասարակության մեջ նրանց ավանդական հեղինակության, ինստիտուցիոնալ կամ տնտեսական հզորության կամ ժողովրդագրական գերակայության պատճառով:

Արտահայտման, արվեստի ազատությունև մարդու իրավունքների:

Արտահայտման ազատությունը վերաբերում է անհատի կամ անհատների խմբի՝ պետական գրաքննությունից զերծ տարբեր հարցերի վերաբերյալ իրենց համոզմունքները, մտքերը, գաղափարներն ու հույզերն արտահայտելու ունակությանը: Երաշխավորված ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքով՝ բոլոր անձինք իրավունք ունեն օգտվել արտահայտման ազատության և ստեղծագործության իրավունքներից, մասնակցել մշակութային կյանքին և վայելել արվեստը: Արտահայտչամիջոցները, լինեն գեղարվեստական, թե ոչ, միշտ մնում են պաշտպանված արտահայտվելու ազատության իրավունքի ներքո: Մշակութային իրադարձություններն արժանի են պաշտպանության նույն մակարդակի, ինչ քաղաքական բողոքները: Այս սկզբունքը ընկած է մեր «Պատվի Պարը» գեղարվեստական նախագծի հիմքում: «Պատվի պարը» հանդես է գալիս որպես թվային, կատարողական արտիստների և երաժշտական պրոդյուսերների կոլեկտիվ և կազմակերպում է միջոցառումների շարք՝ ուղղված մարդու իրավունքների խթանմանը: