առողջ շրջակայքի ծրագիր


Մենք նպատակ ունենք ինտեգրել բնապահպանական խնդիրները հանրային քաղաքականության, ծրագրերի, ռազմավարությունների և նախագծերի մեջ՝ տնտեսական և սոցիալական զարգացման և մարդու բարեկեցության ապոհվման համար։

Ինչո՞ւ

Չնայած հետհեղափոխական Հայաստանը դարձել է այն երկրներից մեկը, որը 2022 թվականից կիրառելու է միանգամյա օգտագործման պլաստիկի արգելքը, Հայաստանի մարզերը դեռ չունեն թափոնների կառավարման և ազգային մոնիտորինգի համակարգի ամուր և արդյունավետ կանոնակարգեր: Մինչ Երևանում, որը Հայաստանի ամենազարգացած քաղաքային շրջանն է, բիզնեսը շարունակում է իր սեփական համակարգի զարգացումը, թափոնների կառավարման անարդյունավետ համակարգերով Հայաստանի մարզերը մնում են անվերահսկելի և չղեկավարվող: Հայաստանում դեռ բացակայում են թափոնների կառավարման պետական կանոնակարգերը և իրազեկության բարձրացման արշավները: Մարդիկ, ովքեր ապրում են թափոնների աղբանոցների մոտ, պարզապես չեն կարողանում օգտվել իրենց հիմնական իրավունքներից, ներառյալ իրենց առողջության իրավունքից, քանի որ ապրում են իրենց համար ահռելի վնասների աղբյուրի շրջակայքում։

Առողջ միջավայր և մարդու իրավունքներ

Առողջ շրջակա միջավայրի իրավունքն օգնում է մարդու իրավունքներում արտահայտել այն դրույթը,  ըստ որի կայուն միջավայրը ոչ միայն լավ գաղափար  կամ կայուն զարգացում ունենալու լավագույն միջոցն է, այլև հիմնարար պահանջ է, որպիսի մենք կարողանանք ապրել կյանքը պատվով: Հայաստանն ունի այդ վնասը վերացնելու և մարդկանց այդ տեսակ վնասից պաշտպանելու պարտավորություններ: Առողջ շրջակա միջավայրը հիմնարար է մարդու արժանապատվության, հավասարության և ազատության համար՝ հանդիսանալով  մեր մյուս բոլոր իրավունքներից օգտվելու կարողության անհրաժեշտ պայման: